19:46 , 25 սեպտեմբեր, 2015
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Շենգավիթ շրջանում անհետ կորած աղջիկը ոչ միայն հայտնաբերվել է, այլև՝ հայտարարել, որ իրեն ցանկացել են բռնաբարել:
Ըստ աղջկա՝ իր ծանոթ տղան դանակի սպառնալիքով իրենց շենքի բակից իրեն տարել է մեկ այլ վարչական շրջան, որտեղ մի բնակարանում գիշերել են:
Աղջկա ասելով՝ երիտասարդը փորձել է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ, իսկ դրան հաջորդող օրը կրկին աղջկա կամքին հակառակ տեղափոխել է Այգեձոր թաղամաս, որտեղից էլ աղջիկը տուն է վերադարձել:
Աղջկա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Իսկ երիտասարդը, ում մեղադրել են ծանր հանցագործության մեջ, հերքել է ենթադրյալ բռնաբարության մասին աղջկա հայտարարությունները: