Հյուրանոցների 9 կեղտոտ գաղտնիքներ, որոնց մասին Ձեզ չեն պատմում (Photo)


20:15 , 25 սեպտեմբեր, 2015

Հյուրանոցում համար վարձելիս քչերն են ուզում մտածել այն մասին, որ իրենցից առաջ այնտեղ հարյուրավոր ու հազարավոր մարդիկ են եղել: Որո՞նք են հյուրանոցային համարների ամենակեղտոտ տեղերը, ու որտե՞ղ է ավելի ճիշտ բացել Ձեր ճամպրուկը:

Ձեզ ենք ներկայացնում հյուրանոցային բիզնեսի 9 կեղտոտ գաղտնիքներ, որոնց մասին պատմել են ոլորտում երկար տարիներ աշխատած մասնագետներ:
1. Մի՛ օգտվեք ճամպրուկները դնելու փայտե հարմարանքներից

oteli-1.jpg

Երբ արդեն ստացել եք համարը, առաջին բանը, որ պետք է նայեք, այն է, թե ինչից են պատրաստված ուղեբեռի դարակներն ու հարմարանքները: Անկողնային ոջիլները շատ են սիրում փայտը, ու հյուրանոցում ոջիլներ հայտնվում են ոչ թե կեղտոտ մարդկանց պատճառով, այլ ձեզ պես զբոսաշրջիկի, ով իր ճամպրուկները դրել է ոջիլների բնի վրա՝ չիմանալով դրա մասին:

Ամենաապահով տարբերակը ճամպրուկը լոգարանի սալիկապատ գետնին բացելն է:

Հյուրանոցային համարների մաքրությունը

2. Ի՞նչ հաճախականությամբ են դրանք մաքրում

oteli-2.jpg

Ամեն 3-4 ամիսը մեկ հյուրանոցային համարները հիմնովին մաքրում են: Դոշակների վրայից հանում են սպիտակեղենն ու մի քանի ժամով օդափոխում են դրանք, հետո շրջում են ու կրկին օդափոխում, իսկ հետո նորից անկողին են գցում:

Այս ընթացքում մաքրում են կահույքը, վարագույրները և գորգերը, ընդ որում, դրանք չեն կարող 10 տարուց ավելի հին լինել: Դոշակների պարագայում պիտանելիության ժամկետը չի գերազանցում 5 տարին, անգամ եթե դրանք պարբերաբեր շրջեն:

3. Ստուգեք դռները

oteli-3.jpg

Եթե դռան դիտանցքը վնասված է կամ էլ բացակայում է, ապա ավելի լավ է այլ համար ուզեք: Հաճախ լինում է այնպես, որ դրա մեջ թաքնված տեսախցիկ են դնում՝ հյուրերին հետևելու համար: Ու սա լինում է ավելի հաճախ, քան Ձեզ է թվում:

4. Հյուրանոցներն ունեն հատուկ գործողությունների պլան, եթե ինչ-որ մեկը մահանում է համարում

oteli-4.jpg

Մարդիկ հյուրանոցներում մահանում են ավելի հաճախ, քան Ձեզ է թվում, սակայն, բնականաբար, հյուրանոցները շատ չեն բարձրաձայնում դրա մասին: Դիակը հյուրանոցից հանում են ծառայողական վերելակով ու սև ելքից: Այնուհետև սենյակն ախտահանում են, մաքրում ու նախապատրաստում են նոր հյուր ընդունելու ամար: Ու դա կարող է լինել հենց նույն օրը: Անձնակազմին կտրականապես արգելված է խոսել հաճախորդի մահվան մասին ու ցանկացած տեսակի մանրամասներ հաղորդել մահվան հանգամանքների վերաբերյալ:

5. Երբեք մի՛ օգտվեք լոգարանի փոքր սրբիչներից

oteli-5.jpg

Էժան ու ոչ միայն էժան հյուրանոցներում խուսափեք ձեռքի սրբիչներից օգտվելուց, եթե վստահ չեք, որ դրանք հենց նոր են լվացել: Վիճակագրության համաձայն՝ այն համարներում, որտեղ տղամարդիկ են ապրում, նրանց հեռանալուց հետո այդ սրբիչները, որպես կանոն, գտնում են նրանց անկողնու մոտ՝ գետնին գցած…

6. Մի՛ ծածկվեք վերմակներով

oteli-6.jpg

Հանեք ծածկոցն անկողնու վրայից, իսկ եթե չեք մրսի՝ նաև վերմակը։ Կամ էլ ծածկվեք սպիտակեղենով ու նոր դրա վրայից գցեք վերմակը, որպեսզի այն չհպվի Ձեր մարմնին: Այն, ինչի հետ շփվում է Ձեր մարմինը, պետք է լվացված լինի համարը տրամադրելուց անմիջապես առաջ, իսկ հատկապես էժան հյուրանոցներում դա երաշխավորված չէ:

7. Հյուրանոցային համարների ամենակեղտոտ իրերը

oteli-7.jpg

Հյուսթոնի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ հյուրանոցային համարների ամենակեղտոտ իրերը հեռուստացույցի հեռակառավարման վահանակն ու մահճակալի կողքի լամպերի անջատիչներն են: Դրանց անթիվ անգամ ձեռք են տալիս, բայց դրանք գրեթե երբեք չեն մաքրվում:

Լավագույն հյուրանոցները

8. Շատ աստղեր ունենալը դեռ լավ ծառայություն չի նշանակում

oteli-8.jpg

Դուք ծառայության լավ մակարդակ կարող եք ակնկալել՝ անկախ նրանից, թե քանի աստղ ունի հյուրանոցը: Աստղերը ցույց են տալիս միայն ներքին ու արտաքին գործոնների տարբերությունները, օրինակ՝ համարների չափերն ու հոսանքի վարդակների քանակը, բայց ոչ սպասարկման որակը: Ներկայումս այցելուների կողմից կազմվող ռեյթինգին ավելի մեծ նշանակություն են տալիս, քան պաշտոնական ռեյթինգին։

9. Դուք վճարում եք տեղի ու անվան համար

oteli-9.jpg

Հյուրանոցի մոտիկությունը տեսարան վայրերին, օդանավակայաններին կամ էլ քաղաքի կենտրոնին, ինչպես նաև դրա հայտնի լինելը Ձեզ վրա ավելի թանկ են նստում: Դուք կարող եք մեծ գումարներ խնայել, եթե ժամանակ հատկացնեք ու քիչ հայտնի հյուրանոց գտնեք: