18:04 , 1 դեկտեմբեր, 2012
National Geographic-ը անց է կացնում իր ամենամյա ֆոտոմրցույթը, որի վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 30 է: Այն սկսվել էր սեպտեմբերի 1–ին: Հասարակությունը սկսեց հավաքել և ներկայացնել տեղեկություն՝ քաջալերելով ընթերցողներին քվեարկել նրանց համար: Ստորեւ հավաքված են 50 նկարներ հետեւյալ երեք կատեգորիաներով` մարդիկ, տեղանքներ և բնություն: Բոլոր նկարները իրենց բնութագրություններով են` գրված հենց հեղինակների կողմից:
 |
| 1 Թիթեռնիկը մայրամուտին: Թոնի Գետան ներկայացնում է այս գեղեցիկ թիթեռին, մայրամուտի ֆոնի վրա: Իսրայել: © Toni Guetta |
 |
| 2 Փոքրիկ փոկը: Փոքրիկ փոկը հանգստանում է Հարավային Ջորջիայի լողափին: © Ondrej Zaruba |
 |
| 3 Սալարկված տանիք: Սուրբ Ստեփանի տաճարի գունեղ տանիքը Վիեննայում (Ավստրիա) © Casey Taylor |
 |
4 Յոսեմիտի հովիտ: Մառախուղը տարածվել է Յոսեմիտի հովտում, և քանի որ ավտոմեքենաներ են անցել, նրանք լուսավորել են մառախուղը: © Phil Hawkins
|
 |
5 Եզրը: Դիտելով ինչ-որ մի բան եզրից՝ բավական է տեսնել, թե ինչ է սպասվում առջևում, բայց ընդհանուր առմամբ բավարար չէ էությունը հասկանալու համար: © Mei Ratz
|
 |
6 Քամին պարկացրել է գարու հասկերը: Լուսանկարիչը և իր կինը ճանապարհորդում էին դեպի Ալյասկա՝ տոնելու իրենց ամուսնության 50 ամյակը: Հուլիս ամիսն էր: Նա պատմում է, որ ճանապարհորդությունը բնութագրելիս միայն մի բան եկավ մտքին`«Փառահեղ գեղեցիկ»: Նրանք քայլում էին գարու արտերով, և քամին պարկացրել էր հասկերը, որտեղ էլ նա արեց այս լուսանկարը: © Jim Cottingham
|
 |
7 Միայնակ մթության մեջ: Հայտնաբերելը այս աղվեսին մթության մեջ վերջերս իմ լուսանկարչական բախտի հետ է կապված, պատմում է լուսանկարիչը: Աղվեսը մթնշաղի մեջ: Անգլիա © Sam Morris
|
 |
8 Կրատր լճի փոթորիկը մայրամուտին: Ամպրոպն անցնում է Կրատր լճի վրայով և մայր մտնող արևը ստեղծում է հազվագյուտ կրկնակի ծիածան: © Duke Miller
|
 |
9 Քաոս: Աֆրիկյան ճանճերի հսկայական պարսը հարձակվում է ջրի վրա, որտեղ արդեն ջուր էր խմում աֆրիկյան փիղը: Քենիա: © Antero Topp
|
 |
10 F-15 կործանիչը թռչում է ամբոխի առջևով Հյուսիսային Դակոտայում անցկացվող օդային շոուի ժամանակ: © Darryl Skinner
|
 |
11 Այսբերգներրի նավահանգիստ: Գրենլանդիա: © Frank Walley
|
 |
12 Մարդու և կենդանու հակասությունը: Ընձայռուծը հարձակվել է անտառապահի վրա այն բանից հետո, երբ աշխատողը քար նետեց ընձայռուծի վրա: Հնդկաստան: © Salil Bera
|
 |
13 Մի՛ խաղացեք պատերազմի հետ: Առաջին պլանում զինվորն է բունկերի մեջ, լքված զվարճանքների այգու ֆոնին: Ցավոք, լուսանկարիչը ձերբակալվել էր, քանի որ նրան թույլ չեն տվել լուսանկարել ռազմական դիրքերը, բայց նա կարողացել էր նրանց ցույց տալ նկարի փոքրացված տարբերակը, որտեղ միայն մեծ անիվն էր երևում ֆոտոխցիկի էկրանին և լուսանկարը տեղափոխվել է Բեյրութ, Լիբանան: © Janus Langhorn
|
 |
14 Որոշում: Ոչինչ չի կանգնի իմ ճանապարհին: Դիմանկարը արվել է Ֆլորենցիայում, Հյուսիսային Կարոլինա: © Brittany Zedalis
|
 |
15 Դեղին սարդը դեղին ծաղկի վրա: «Ես նստեցի դիտելու մեր երեխաներին, որ խաղում էին լճում, երբ տեսա այս գունավոր սարդին՝ իմ կողքընստած»,- պատմում է լուսանկարիչը: Լուսանկարը արվել է Կանադայում: © Jeremy Crawford
|
 |
|
16 Ամուդսենի արշավախումբ: © Kai-Otto
|

|
|
17 Պայթյուն: Վագրի անունը Բուսաբա է: Նա լավ խնամված հնդկա-չինական էգ վագր է, ում տունը գտնվում է Khao Хеов կոչվող գազանանոցում: Թայլանդ: Նա մտել էր իր անձնական լողավազան, իսկ հիմա չորանում է: © Ashley Vincent
|
 |
18 Լիալուսինը մայր է մտնում Ալպերի և Սակրա դի Սան Միշելի ետևում: Սակրա դի Սան Միշելը կրոնական համալիր է, Թուրինից 60 կմ հեռավորության վրա: Հյուսիսային Իտալիա: © Stefano De Rosa
|
 |
19 Մեծ սպիտակ Արևի շող: Լուսանկարիչը պատմում է, որ լողում էր ջրի տակ մոտավորապես 9 մետր խորության վրա, և նրանից 4 մետր բարձրության վրա լողում էր հսկա Սպիտակ Ակուլան, փորձելով փակել դեպի իրեն ընկնող արևի ճառագայթները: Նկարը արվել է այն պահին, երբ ջրասույզ լուսանկարիչը օդ է արտաշնչել: Մեքսիկա: © Kirk Nielsen
|
 |
20 Փոթորիկը ետևից: Երեկոյան զբոսանք Սիեստա Քեյ լողափում, Ֆլորիդա, համար մեկ լողափը ԱՄՆ-ում: © Judy Robertson
|
 |
| 21 Արքա: Այս արու առյուծին նկարել են Սաֆարիում, Կրուգեռ ազգային պարկում, Հարավային Աֆրիկա: Լույսի թույլ ճառագայթները լուսավորում են նրա դեմքի քամահրական հայացքը: © Michaela May |
 |
22 Ընդարմացում: Լուսանկարում Մեդիչիի Վիլայի պահակն է, որտեղ աշխատանքային օրվա ավարտին նա ծխում է սիգարետ: Իտալիա: © Giacomo Baldi
|
 |
23 Մոտ հանդիպում միջատի հետ: Շատ հետաքրքրասեր դեմքի արտահայտություն ունի այս միջատը: Նրա բերանը ասես ֆանտաստիկ ֆիլմերի միջից լինի: Լուսանկարը արվել է Դոնիբրուքում, Ավստրիա: © Andrew Young
|
 |
24 Արևածագը: Լուսանկարիչը արել է այս նկարը պատշգամբից` Մենի Գլասիեր Լոդջ ազգային պարկում: Օգոստոսի 1: © Sharon Lyon
|
 |
|
25 Արևմտյան գայլ: Գայլերը միշտ իմ հիացմունքի աղբյուրն են եղել: Ես հիացած էի, երբ հնարավորություն ստացա նկարել նրանց մի ամբողջ օր: Հատկապես այս հյուսիս-արևմտյան էգ գայլը հայտնվեց իմ ուշադրությոն կենտրոնում՝ իր դեղին աչքերով և սև մորթով: Նա շատ գեղեցիկ էր կանաչ խոտի մեջ կանգնած: © Amy Bell
|
 |
26 Հրդեհի պահին: Բրիտանիաի զորքերը փորձում են պաշտպանվել հրավառվող նյութով լցված պայթուցիկների տարափից, որ նետում էին Հարավային Անգլիայում ապստամբության ժամանակ: © Kerry Hutchinson
|
 |
|
27 Աբեգուո: Աբեգուոն Մելանեցիական դիցաբանության աստվածուհին է: Նա գտնվում է երկնքում, և երբ նա ուզում է հոգալ իր բնական կարիքները, անում է դա երկրի վրա, անձրևի տեսքով: Լուսանկարը արվել է Իսպանիայում: © Stan Bouman
|
 |
28 Նինձիա կենգուրուները: Երիտասարդ արու կենգուրուները չափում են իրենց ուժերը բոկսում, ինչը հիմնականում տեղի է ունենում արևածագին: Լուսանկարը արվել է Կոսարաբա լճի մոտ, Ավստրալիա: © raoul slater
|
 |
29 Շողքեր: Լեռների տեսարան իմ ճանապարհին դեպի Լեքս: © Ankur Sharma
|
 |
|
30 Արևելյան սպիտակ ճայ: Արևելյան սպիտակ ճայը ճախրում է երկնքում: Հնդկաստան: © Sushrutha Metikurke
|
 |
31 Մանր ձկները հաջողությամբ օգտագործում եմ ծովային կրեային որպես վահան: Մեքսիկա: © Scott Belt
|
 |
32 Ներքին և արտաքին գեղեցկություն: Այս լուսանկարը արել եմ իմ ճանապարհորդության ժամանակ դեպի Հայիթի: Տղամարդը երջանիկ է, քանի որ հաղթել է մրցման ժամանակ, որտեղ պետք էր պահել իրենց նոր տները մաքուր դրսից և ներսից: © Mike Trenh
|
 |
33 Կայծակի մայրամուտ: Այս նկարը ցույց է տալիս գորշ ամպերի փոքրիկ կուտակումներ, որոնք ժայթքել են մայրամուտի ժամանակ: © Judy Jinn
|
 |
34 Գանգավոր սարդ համար 001: Ես հայտնաբերեցի այս սարդերին իմ դռան մոտակայքում, մի քանի ժամ նրանց հետևելուց հետո վերջապես արեցի մի քանի հաջող կադրեր: Նկարելուց հետո մի քանի օր շարունակ իմ մոտ այնպիսի տպավորություն էր, որ նրանք քայլում են իմ վրայով: © Lon Casler Bixby
|
 |
35 Չհաջողված փախուստ: Ես հետևում էի երեք երիտասարդ ալիգատորների, երբ նրանց մոտեցավ հասուն մի ալիգատոր: Նա որսաց այս մեկին և լողաց դեպի ջրի հատակը: Փլորիդա: © Steve Scherer
|
 |
36 Յուպիտերի և լուսնի զույգը: Յուպիտերը և լուսինը շողում են միայնակ լեռան վրա: Ճապոնիա: © Dr. Akira Takaue
|
 |
37 Սուզվող կարապը: Կարապը սուզվում է մայրամուտին: © Mark Bates
|
 |
38 Կյանքը Մահվան հովտում: Օվակուդանի կողվող վայրում՝ Ճապոնիայում, որին նաև անվանում են Մահվան հովիտ, մարդիկ խաշում են ձվերը՝ իջեցնելով տաք գեյզերների մեջ: Ասում են, որ եթե ուտես մի հատը, յոթ տարի կավելացնես կյանքիդ: © Franjo Selinger
|
 |
39 Ես տեսնում եմ քեզ, դու ինձ տեսնո՞ւմ ես: Երբ զբոսնում էինք Պերուի Սուրբ հովիտ կոչվող տեղանքի լեռներում, հանդիպեցինք դպրոցական երեխաների, որոնք պատրաստվում էին այդ օրը երեկոյան կայանալիք մի տոնի: © Glen Fisher
|
 |
40 Հոսքին ընդառաջ: Պինգվինները բարձրացել են այսբերգի վրա, ուժեղ ձնաբքից պաշտպանվելու համար: Անտարկտիդա: © Joshua Holko
|
 |
41 Սատկած գետաձին և մի շատ արագ կոկորդիլոս: Ես լուսանկարներ էի անում Զամբիայի Հյուսիսային Լուանգա Ազգային պարկում: Արդեն մութ էր, երբ մենք հանդիպեցինք մի սատկած գետաձիու լճի մեջ: Կոկորդիլոսները զբաղված էին ուտելով և գետում շատ շարժ կար: © Stephan Tuengler
|
 |
42 Ցատկ: Երկու սկյուռ խաղում էին մի տաք առավոտ Սան Խոսեում, Կալիֆորնիա: © Chih-Hung Kao
|
 |
43 Սուսերամարտ: Երկու սուսերամարտիկ ցուցադրում են սուսերով մարտ: Թայլանդ: © Lars Edvard Dalsboe
|
 |
44 Թարմացնող տեսարան շոգ օրը: Օգոստոսի 27-ին 2012 թվականի ամուսնուս հետ գնացել էինք լուսանկարելու վայրի բնությունը Ջասպեր կոչվող տեղանքում, երբ որոշեցինք գնալ լիճ մի քիչ հանգստանալ և մի բան ուտել: Երբ մենք տեսանք հյուսիսային եղջերվին, որը վազում էր ջրի մեջ մի քիչ հովանալու: © Cathy Parsons
|
 |
45 Գրանդ Կանիոնը մթնշաղին: Այցելուները դիտում են մայրամուտը Գրանդ Կանիոնից: © Phil Hawkins
|
 |
46 Իմ փոքրիկը: Այս փոքրիկը երևի մի քանի ժամ առաջ է ծնվել: Նկարը արվել է Հարավային Ջորջիայում: © Ondrej Zaruba
|
 |
47 Ատլանտյան կետավոր դելֆինները խոսում են ջրի տակ: Փոքիրկ դելֆինները խաղում էին ջրի տակ մոտավորապես մի քանի րոպե, դրա համար ես լողացի, մոտեցա նրանց և լուսանկարեցի: Բահամյան կղզիներ: © John Gaskell
|
 |
48 Կալիֆորնիական ֆուտբոլ: Կալիֆորնիայի խլերի դպրոցի Eagles թիմի մարզադաշտում մայրամուտ է, իսկ Րիչմոնդի ավագ դպրոցի Oilers թիմը փորձում է հաղթահարել 31 բալի անջրպետը մինչ առաջին խաղակեսի ավարտը։ Oilers-ները պարտությունների խայտառակ ցուցանիշ սահմանեցին 2005 թվականին՝ պարտվելով 39 խաղերում։ 2012-ի մրցաշրջանին նրանք գոնե մեկ հաղթած խաղ ունեն գրանցած իրենց հաշվին։ Բանն այն է, որ Րիչմոնդի թիմին միշտ խանգարում են ուսուցման հետ կապված խնդիրները, աստման և այլ հարցեր, որպեսզի նրանք գեթ մեկ անգամ հաջող մրցաշրջան անցկացնեն։ © Lauren Kate Rosenblum
|
 |
49 Ընդարմացում: Այս կովը` զարդարված գորտերով, շատ երջանիկ տեսք ունի: Շրի Լանկա: © Ondrej Zaruba
|
 |
50 Մեկուսի Պիերը Բրյուներ լճում: Ես ճանապարհորդում էի հեծանվով 170կմ արևելյան ափով: Ես հասա այս մառախլապատ նավամատույցին, այս պահը անկրկնելի էր: © Mohd Nadly Aizat Mohd Nudri
|