Դիանա Գրիգորյանից էլ չբողոքեք. вы сами напрасились


00:47 , 24 սեպտեմբեր, 2015

Երկու օր ա, ինչ նայում եմ, որ ՖԲ-ում էլի անհայտ օգտատերեր, իրար հերթ չտալով, քննադատում են Դիանա Գրիգորյանին ու նրա սցենարով (ավելին՝ իր գլխավոր դերակատարությամբ) նոր սերիալն ու ինչ ասես ասում են էդ աղջկան... Ես հիմա էս պահին իրան չեմ մեղադրում, քանի որ ինքն իրականում անում է էն, ինչի պահանջարկը կա... Հա բա, ինչի՞ եք քրֆում նրան, ի՞նչ ա արել։ Նրա նոր՝ «Առաջնորդները» անունով սերիալն էլի նրա մասին է, ինչ հետաքրքրում է բոլորիդ ու էն, ինչի համար բոլորդ նայում եք.... Հիշո՞ւմ եք, որ ժամանակին բոլորդ քլնգում էիք «Հարազատ թշնամի» ֆիլմը, բայց էլի եկավ էն պահը, որ վերջին սերիայի եթերի ժամանակ hայկական հեռտուստատեսության ամենաշատ դիտողականության ժամերն էին, ու բոլորդ՝ ինձնից սկսած, նայում էիք վերջին սերիան... 
Ես կարամ հստակ ասեմ, որ էս ֆիլմը նույն ձևի բոլորի տանը գոնե մի հոգի կնայի, ու հաստատ էլի բոլորդ մթոմ չեք նայում էդ ֆիլմը, բայց նայողներից անգիր կարաք պատմեք սաղ սցենարը... 
Ինչպես միշտ ասում եմ՝ լրատվականներին մի մեղադրեք, որ իրանք Ճ կլասի նյութեր են դնում, քանի որ դրա պահանջարկը դուք եք ստեղծել, այ հիմա էլ ասում եմ՝ Դիանային մի մեղադրեք, քանի որ նման սերիալ ու նման սցենարի պահանջարկ դուք եք ստեղծել, ու եթե այն դիտարժան (ու կապ չունի՝ նայում եք, քանի որ ձեր տատին ա դա նայում, կամ նայում եք, որ ստատուս գրեք, կամ այլ նայելու բան չկա, էդ եք նայում) է, ապա ես ավելի քան վստահ եմ, որ ոչ մեկ անխելք չի, որ այլ բան մատուցի, ու չնայվի, ու էն ժամանակը գա, երբ դուք ձեզնով ստեղծեք այնպիսի պահանջարկ, որ որակյալ սերիալ եք ուզում, ապա վստահեցնում եմ՝ ձեր Դիանան էլ չի երևա, ուրիշ հայկական սերիալներ էլ չեն լինի, և բոլորը կձգտեն էնպիսի սերիալներ ցուցադրել, որ դուք նայեք: 
Ասածս ի՞նչ ա՝ էս ամենին ձեր դիտողականությամբ եք հասել, բացի ձեզնից ոչ մեկին քննադատելու իրավունք չունեք...