Աշխարհահռչակ հայազգի թենիսիստը Լաս Վեգասում կրկին կվերադառնա խաղահրապարակ


19:37 , 23 սեպտեմբեր, 2015

Картинки по запросу անդրե աղասիՀոկտեմբերի 12-ին Լաս Վեգասում կայանալու է թենիսի բարեգործական երեկո, որի շրջանակներում հանդիպելու են Ուեմբլդոնի մրցաշարի 6-ակի, ԱՄՆ-ի առաջնության քառակի հաղթող, 1960-1980-ական թվականների աշխարհահռչակ ամերիկացի թենիսիստուհի, այժմ 71-ամյա Բիլլի Ջին Քինգի և հանրահայտ երաժիշտ Էլթոն Ջոնի թիմերը: 
Քինգի թիմում պատրաստվում են հանդես գալ ամերիկահայ լեգենդար թենիսիստ, «Մեծ սաղավարտի» 8-ակի հաղթող, օլիմպիական խաղերի չեմպիոն, ԱՄՆ-ի ընտրանու կազմում Դևիսի գավաթի եռակի հաղթող, երբեմնի աշխարհի թիվ 1 ռակետ, այսօր 45-ամյա Անդրե Աղասին, նրա կինը՝ ոչ պակաս նշանավոր Շտեֆի Գրաֆը, Ջեյմս Բլեքն ու Թրեյսի Օստին: 
Ջոնի թիմի կազմում խաղահրապարակ կմտնեն թենիսի երբեմնի հռչակավոր աստղեր Էնդի Ռոդիկը, Լիսեյ Դեվինպորտը, Մարտինա Նավրատիլովան ու Մարդի Ֆիշը: 
Ինչպես հայտնում է ամերիկյան ABC հրատարակությունը՝ հանդիպման ընթացքում կայանալու են ինչպես մենախաղի, այնպես էլ զուգախաղի ու խառը զուգախաղի մրցամարտեր: 
Այս բարեգործական բացառիկ միջոցառման ընթացքում հավաքված ողջ հասույթը տրամադրվելու է ՍՊԻԴ-ի դեմ պայքարի համաշխարհային բարեգործական հիմնադրամին: