Ինչպիսին է Մոսկվայի ամենապահանջված դիմահարդար Գոհար Ավետիսյանի Instagram-ը


15:35 , 23 սեպտեմբեր, 2015

Գոհար Ավետիսյանը 22 տարեկան է։ Նրա դիմահարդարման ստուդիան գտնվում է Մոսկվայի կենտրոնում, այնտեղ սովորելը ռուս բազմաթիվ աղջիկների երազանքն է:

22-ամյա հայուհին համացանցի աստղ դարձավ, երբ իր միկրոբլոգում տեղադրեց մի քանի լուսանկար՝ իր աշխատանքներով, որոնցում աղջիկների կերպարանափոխությունն ապշեցնող էր: Օգտատերերը նախ Գոհարին մեղադրեցին Photoshop օգտագործելու մեջ, բայց երբ Գոհարը տեղադրեց աշխատանքի ընթացքը պատկերող տեսանյութ, մեղադրանքներին փոխարինեց հիացմունքը: