11:29 , 23 սեպտեմբեր, 2015
Շատերն անկեղծորեն զարմանում են, թե այդ ինչու է ժողովուրդն աղմկում Արմենչիկին կոչման արժանացնելու համար։ Ասում են՝ Արմենչիկն ա էլի... ոչինչ։ Ցավոք, այս մարդիկ չեն հասկանում կոչման դերը մեր կյանքում։ Կոչումն ու պարգևը խորհրդանշում ու ամրագրում են այն արժեքները, որոնք դավանում է տվյալ պետությունը։
Երբ պարգևատրվում է ակտիվիստներին ծեծող ու ազատ ժամանակ դեմագոգիայով զբաղվող Օսիպյանը, նշանակում է, որ պետությունը ողջունում է ակտիվիստների ծեծը։
Երբ պարգևատրվում է Ժող-ի Սաքուլիկը, նշանակում է, որ պետությունը ողջունում է նմաններին, ովքեր ամեն ինչի վրայով անցնում են, միայն թե գոհացնեն կուսակցությանը։
Երբ կոչման է արժանանում Արմենչիկը, նշանակում է, որ պետությունը ոչ միայն պրիզնատ է գալիս ռաբիսը, այլևս ողջունում է դրա տարածումն ու դա է համարում բարձր արվեստ։
Այս ամեն ինչը վատ է։ Ու մենք պետության այս մեսիջները կարդալուց հետո ենք կռվի դուրս եկել։ Մեր պայքարն արմենչիկների ու սաքուլիկների դեմ չի։ Նրանք կան ու կլինեն։ Կարևորը մեր վերաբերմունքն է նրանց նկատմամբ։