Սայաթ-Նովան էսօր ապրեր՝ լինելու էր ռուսամետ պալատական ռաբիս երգիչ


23:07 , 22 սեպտեմբեր, 2015

Խորացեք, էլի, Սայաթ-Նովան էսօր ապրեր՝ լինելու էր ռուսամետ պալատական ռաբիս երգիչ, իսկ Նահապետ Քուչակը հակակոնֆորմիստական պոռնոգրաֆիկ գրականություն էր գրելու: Ազգի կեսը Սայաթ-Նովիկին պաշտելու էր, Քուչակին համարեր պիղծ գեյռոպական արվեստ, մյուս կեսը պաշտելու էր առաջադեմ Քուչակին, իսկ Սայաթ-Նովիկին համարեր թրքաքրդական ռաբիս, որը, յա՛խք, նույնիսկ թուրքերեն երգեր ա երգում:
Իսկ իրանք էրկուսն էլ մեծություն էին լինելու: