16:30 , 22 սեպտեմբեր, 2015Նշանակությունը
Այս թեստը թույլ է տաիս չափել և որոշել այլ անձանց հետ շփվողականության մակարդակը, անձնական կամ գործնական հարաբերություններ հաստատելու և պահպանելու ունակությունը:
Արդյունքների մշակում
Տրված հարցերին պահանջվում է պատասխանել «այո», «ոչ» կամ «երբեմն»:
|
«Այո» |
2 բալ |
|
«Ոչ» |
0 բալ |
|
«Երբեմն» |
1 բալ |
Հրահանգ: Պատասխանները հարկ է տալ՝ ելնելով վարքի կամ այլ իրավիճակների ձեր փորձից:
|
3 բալ և ցածր |
|
Ձեր շփվողականությունը կրում է հիվանդագին բնույթ: Դուք շատախոս եք, շաղակրատ, խառնվում եք Ձեզ հետ ոչ մի կապ չունեցող գործերում: Դատողություններ եք անում նույնիսկ անպիսի հարցերի շուրջ, որոնք դուրս են Ձեր իրավասությունից: Կամա թե ակամ Դուք հաճախ ձեր շրջապատում տարբեր տեսակի կոնֆլիկտների պատճառ եք դառնում: Բռնկուն եք, նեղացկոտ, հաճախ սուբյեկտիվ: Լուրջ գործերը ձեզ համար չեն: Թե´ աշխատանքում, թե´ տանը և թե´ ընհանրապես մարդկանց դժվար է ձեզ հետ շփվելը: Դուք պետք է աշխատեք Ձեզ վրա և շտկեք Ձեր բնավորության գծերը: Առաջնահերթ սովորեք լինել համբերատար և զուսպ: Հարգանքով վեաբերվեք մարդկանց և մտածեք Ձեր առողջության մասին, քանզի կյանքի այդպիսի ոճը անհետևանք չի մնում: |
|
4-8 բալ |
|
Դուք չափազանց շփվող եք: Ձեր մեջ առկա շփվողականությունն ակնհայտ նկատելի է դիմացիններին: Դուք միշտ տեղյակ եք բոլոր գործերից, սիրում եք մասնակցել բոլոր քննարկումներին, սակայն լուրջ թեմաները Ձեզ մոտ կարող են գլխացավանք առաջացնել: Դուք հաճույքով խոսակցության թեման վերցնում եք Ձեր ձեռքը նույնիսկ հարցի մասին մակերեսային պատկերացում ունենալու դեպքում: Ամեն տեղ ձեզ զգում եք «ինչպես ձուկը ջրում»: Ցանկացած գործի համար պատասխանատվություն եք վերցնում, բայց միշտ չէ, որ կարողանում եք գործն իր հաջող ավարտին հասցնել: Դրա համար Ձեր ղեկավարները և աշխատակիցները Ձեզ փոքր-ինչ զգուշավորությամբ և կասկածանքով են վերաբերում: Մտածե՛ք այդ մասին: |
|
9-13 բալ |
|
Դուք շատ մարդամոտ եք (երբեմն նույնիսկ չափազանց), հետաքրքրասեր, շփվող, սիրում եք տարբեր թեմաներով արտահայտվել, որը երբեմն առաջացնում է շրջապատի դժգոհությունը: Շատ հեշտ ծանոթանում եք մարդկանց հետ: Սիրում եք լինել ուշադրության կենտրոնում: Ոչ ոքի խնդրանքը չեք մերժում, չնայած որ միշտ չէ, որ կարողանում եք այն կատարել: Լինում է, որ շուտ բռնկվում եք, բայց շուտ էլ հանգստանում: Լուրջ խնդիրների լուծման համար պակասում է համբերատարությունը, աշխատասիրությունն և քաջությունը: Սակայն ցանկության դեպքում կարող եք նաև չնահանջել:
|
|
14-18 բալ |
|
Ձեր շփվողականության մակարդակը նորմալ է: Դուք հետաքրքրասեր եք, ուշադիր և մեծ հաճույքով լսում եք Ձեր զրուցակցին: Համբերատար եք, պնդում եք Ձեր տեսակետն առանց բռնկվելու: Մեծ հաճույքով ծանոթանում եք նոր մարդկանց հետ, բայց միևնույն ժամանակ չեք սիրում աղմկոտ միջավայրեր, իսկ էքստրավագանտ քմահաճույքները Ձեզ նյարդայնացնում են: |
|
19-24 բալ |
|
Դուք բավականին շփվող եք և անծանոթ միջավայրում Ձեզ շատ վստահ եք զգում: Կյանքի նոր խնդիրները Ձեզ չեն վախեցնում: Բայց, համենայն դեպս, զգուշանում եք անծանոթներից, խուսափում եք վեճերի և բանավեճերի մեջ մտնելուց: Ձեր արտահայտությունների մեջ շատ է սարկազմն առանց ինչ-որ պատճառի, բայց այդ թերությունը շտկելի է: |
|
25-29 բալ |
|
Դուք ներամփոփ եք, լռակյաց, քչախոս, գերադասում եք մենակությունը, դրա համար էլ քիչ ընկերներ ունեք: Նոր աշխատանքը և նոր ծանոթները, եթե նույնիսկ խուճապի մեջ չգցեն Ձեզ, ապա հանում են հավասարակշռությունից: Դուք գիտեք Ձեր այդ բնավորության գծի մասին և դժգոհ եք Ձեզանից: Բայց մի՛ սահմանփակվեք դժգոհությամբ, Ձեր ուժերով կարող եք փոխել Ձեր խառնվածքի առանձնահատկությունները: Երբևէ չի՞ եղել, որ Դուք, ինչ-որ բանում ուժեղ հետաքրքրված լինելով, ավելի շփվող եք դարձել: Հարկավոր է միայն, որ վերահսկեք ինքներդ Ձեզ: |
|
30-31 բալ |
|
Դուք ակնհայտ չշփվող մարդ եք, և դա է Ձեր դժբախտությունը, քանի որ դրանից ավելի շատ հենց Դուք եք տանջվում: Բայց և Ձեր մտերիմներին էլ հեշտ չէ: Ձեզ դժվար է խմբային ջանքեր պահանջող գործեր վստահել: Աշխատեք լինել ավեի շփվող, կառավարե՛ք Ձեզ: |