Դուք տնտեսագե՞տ եք, թե՞ դեղին մամուլ


14:57 , 22 սեպտեմբեր, 2015

«Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի» արտահայտությունը վերջին շրջանում ավելի արդիական է դարձել: Սա ավելի ցցուն արտահայտվում է ասուլիսների կամ հարցազրույցների ժամանակ:
Օրինակ՝ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են տնտեսագետները խոսում համաշխարհային քաղաքական անցուդարձից, քաղաքագետները՝ աստրոֆիզիկայից, բնապահպանները՝ ռեժիմի տապալման գործընթացներից և այլն:

Այսօր էլ լրագրողների հետ զրույցի ժամանակ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն, անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վաճառքի թեմային, ասել է, որ վերևներից ստորին օղակներին հստակ հրահանգ կա՝ չհանրայնացնել՝ ով է ՀԷՑ-ի նոր սեփականատերը:
Փաստորեն Վիլեն Խաչատրյանը մասնագիտական կարծիք հայտնելու փոխարեն սկսել է քաղաքական պայծառատեսությամբ զբաղվել:

Գլոբալ առումով տնտեսագետների խնդիրը պետք է լինի տնտեսական գործընթացների վերլուծությունն այս կամ այն երևույթի վերաբերյալ, ինչպես նաև տվյալ խնդրի մանրամասները՝ հանրության համար առավել մատչելի ներկայացումը: Այնուամենայնիվ, լուրջ չէ տնտեսագետին տեսնել դեղին մամուլի գործառույթներ իրականացնելիս:

Վիլեն Խաչատրյանի հարցազրույցների հիմքում ընկած են գուշակություններ, լավագույն դեպքում՝ քաղաքական գնահատականեր: Լավ կլիներ, եթե տնտեսագետը փորձեր մասնագիտական կարծիք հայտնել տնտեսական գործընթացների վերաբերյալ: