07:57 , 22 սեպտեմբեր, 2015Ռուբլյովկայի Նիկոլինո գյուղում վաճառքի է հանվել մի առանձնատուն, որն արժե 100 միլիոն դոլար։ Տարածքը` 2,3 հազար քմ է։ Տունն ամբողջությամբ ոսկեզօծ է, իսկ ոճը` բարոկկո ժամանակաշրջանի պալատներինի պես է։ Որոշ սենյակներում հատակը բնական մարմարից է։ Ամբողջ տունը կահավորված է կաղնու և կարմիր փայտից։ Սրանից շքեղ երևի թե մեկ էլ արքայական պալատներն են։ Չնայած, որոշ սենյակներում ճոխությունը խեղդող է, բայց ընդհանուր առմամբ տունը շքեղ է կառուցված։























