Այս զույգը եռյակ որդեգրեց, սակայն նրանց «շոկային» նորություն էր սպասվում (լուսանկարներ)


01:55 , 22 սեպտեմբեր, 2015

Սառա ու Էնդի Ջասթիսները հիանալի ամուսնական զույգ էին, սակայն ոչ մի կերպ չէին կարողանում երեխաներ ունենալ:

1

Այդ ժամանակ զույգը որոշեց երեխա որդեգրել: Ընդ որում՝ Սառայի ու Էնդիի բախտը բերեց: Նրանք գտան հղի կնոջ, ով որոշել էր ծննդաբերությունից հետո իր երեխային հանձնել մանկատուն: Նրանք միանգամից պայմանավորվեցին, որ երեխայի ծնվելուց հետո միագամից կորդրեգրեն նրան:

2

Սակայն ծննդաբերությունից մի քանի շաբաթ առաջ պարզվեց, որ ծնվելու է ոչ թե մեկ երեխա, այլ եռյակ: Երևի թե աղջիկը վախեցել էր ասել, որ եռյակի է սպասում, քանի որ քչերը կհամաձայնեին որդրեգրել միանգամից եռյակի:

3

Սակայն ամուսինները ուրախացան այդ նորությունից: Նրանք որոշեցին, որ դա ճակատագրի նվերն է իրենց:

4

Ընտանիքը համալրվեց մեկ տղայով՝ Ջոելով ու աղջիկներով՝ Հաննայով ու Էլիզաբեթով:

5

Սակայն որոշ ժամանակ անց զույգին մի ցնցող նորություն էր սպասվում: Պարզվեց, որ Սառան, ի հեճուկս բժիշկների կանխատեսումների, կարողացել է հղիանալ:

6

Ջասթիս ընտանիքը համալրվեց տղայով ու աղջկանով: Տղային կոչեցին Էնդրյու, աղջկան՝ Էբիգեյլ:

7

Իհարկե, 5 երեխայի դաստիարակելը հեշտ գործ չէ:

8

Երեխաները շաբաթական սպառում են միայն 300 տակդիր, իսկ ամուսինները չեն հիշում, թե երբ են քնել 3 ժամից ավելի:

9
Այդուհանդերձ, նրանք իրենց զգում են աշխարհի ամենաերջանիկ մարդիկ: