17:17 , 21 սեպտեմբեր, 2015
Aravot.am-ը գրում է.
Ռուսաստանի Կիսլավոդսկ քաղաքի հյուրանոցներից մեկում մի տղամարդու են գնդակահարել: Սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ի գիշերը:
Պարզվել է, որ սպանվածը Հայաստանի քաղաքացի է: Ռուսաստանի քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հայաստանի 33-ամյա քաղաքացու վրա որսորդական հրացանից երկու անգամ են կրակել:
Նրա մարմինը հայտնաբերվել է հյուրանոցում: Հայաստանի քաղաքացին ստացած հրազենային վիրավորումից անմիջապես մահացել է: Նրա սպանության փաստով քրեական գործ է հարուցվել: Ոստիկանությունը փնտրում է մարդասպանին եւ փորձում է պարզել սպանության պատճառները: