Հայաստան. թանգարա՞ն բաց երկնքի տակ, թե՞ աղբավայր բաց երկնքի տակ


22:30 , 20 սեպտեմբեր, 2015

Երևան-Վանաձոր պետական նշանակության մայրուղու ճամփեզրերին թափված աղբն արդեն պատմագիտական մի քանի շերտ ունի: Մեքենայով գնալիս բավարար է մի կարճ ժամանակ նայես կողքերդ ու պատկերացում կկազմես թե ինչ ճանապարհորդական մենյու ունի մեր ազգը: 

  1. Իրավիճակն իրոք ցավալի է, բայց ավելի ցավալի է անտարբերությունը և պատասխանատու մարմինների, և բնակչության կողմից: Ամեն դեպքում մեղավորներ փնտրելը, ինչպես ցույց է տալիս փորձը, որևէ օգուտ չի տա, դրա փոխարեն անհրաժեշտ է, որ մի կողմից տարածքային կառավարման համապատասխան մարմինները ճիշտ կազմակերպեն իրենց աշխատանքը, մյուս կողմից, հաշվի առնելով խնդրի լայն տարածումը, ցանկալի է առավելագույնս խիստ պատժամիջոցներ սահմանել (արագաչափերից ավելի լավ միջոց կլինի բյուջեն լցնելու): Կարծում եմ նման տուգանքները կլինեն իրոք ժողովրդի մեծամասնության սրտով և իրենց արդյունքը կտան:

P.S Համատարած աղբի պայմաններում անգամ մենք ենք մեզ վատ զգում մի քաղաքից մյուս քաղաք գնալուց, էլ չեմ ասում թե զբոսաշրջիկները ինչ պատկերացում են կազմում մեր "հազարամյա" մշակույթից...