Երևանի գրադարանները համալրվեցին 9000 նորատիպ գրքերով


16:39 , 30 նոյեմբեր, 2012

Առաջին անգամ Երևանի գրադարանները համալրվեցին մեծաքանակ նորատիպ գրքերով։ Այս օրերին քաղաքապետարանը 214 անուն 9000 կտոր գիրք է բաշխում Երևանի գրադարաններին՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարվա առիթով։ Երևանի բոլոր վարչական շրջանների գրադարանները կստանան 500-ից 2000-ական կտոր գիրք՝ ըստ գրաֆոնդը թարմացնելու անհրաժեշտության։