21:30 , 19 սեպտեմբեր, 2015Սեպտեմբերի 17-20-ը Ավստրիայի Օբերվալտում ընթանում է ձյուդյի Եվրոպայի երիտասարդական (մինչև 21տարեկանների) առաջնությունը, որին 41 երկրի 396 մարզիկ, այդ թվում 239ձյուդոյիստ,ու 157 ձյուդոյիստուհի է մասնակցում:
Արդեն հայտնել էինք, սեպտեմբերի 16-ին ձյուդոյի ՀՀ երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ մրցավայր էին մեկնել նաև ՀՀ հավաքականի 5 պատվիրակներ: Այստեղ Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու են Շահեն Աբաղյանն ու Վահագն Հովսեփյանը (երկուսն էլ 55կգ), Արսեն Ղազարյանն ու Հարություն Դերմիշյանը (երկուսն էլ 66կգ) և 73 կգ քաշային Ալբերտ Մկրտչյանը: Ավստրիա մեկնած ՀՀ պատվիրակության ղեկավարն է ձյուդոյի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանն, ով նաև միջազգային կարգի մրցավար է, ու այս մրցաշարը սպասարկող մրցավարների թվում է: Նկատենք, որ անցած մրցաշրջանում տարիքային այս խմբի Բուխարեսում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությոունում Հայաստանը ներկայացրել էր 7 մարզիկ:Նրանից առավել հաջողը ելույթ ունեցավ,վանաձորցի Արսեն Ղազարյան՝ անվանի սամբիստ Գագիկ Ղազարյանի որդին,ով 66կգբ քաշային կարգում արժանացավ արծաթե մեդալի: Ցավոք այս անգամ Ղազարյանին չհաջողվեց զարգացնել 2014թ-ի իր հաջողությունը:
Նա Օբերվալտում 66կգ քաշային 34 ձյուդոյիստների պայքարում հենց առաջին գոտեմարտում՝ 1/16-րդ փուլում իպոնով պարտվեց մրցաշարի ապագա բրոնզե մեդալակիր, Թուրքիայի ներկայացուցիչ Բիլալ Չիլօղլուին:
Այս քաշային կարգում հանդես եկած մեր երկրորդ պատվիրակը՝ Հարություն Դերմիշյանն էլ ստացած 3 շիդոյով 1/16-րդ փուլում զիջեց այս քաշային կարգի երկրորդ բրոնզե մեդալին արժանացած՝ լեհ ձյուդոյիստ Պատրիկ Վավրզիչեկին:
Սակայն Հայաստանի պատվիրակներն այս անգամ ևս անմասն չմնացին խաղարկված պարգևներից:
55կգ քաշային կարգի 22 ձյուդոյիստների մրցավեճում իրենց լավագույն կողմերով դրսևորեցին ու բրոնզե պարգևերին արժանացան բանակային Շահեն Աբաղյանը և ֆիզիկական կուլտւորայի Հայկական պետական ինստուտուտի ուսանող Վահագն Հովսեփյանը (ք . Հրազդան, անձնական մարզիչ Կարեն Աբաղյան): Նրանք երկուսն էլ հաջողությամբ հաղթահերելով նախնական փուլերի արգելքները 2-ական հաղթանակ տոնելով հասան կիսաերզափակիչ:
Մինչ կիսաեզրափակիչ հասնելը Շահենը դժվարին հաղթանակներ տարավ իտալացի Անդրեա Կարլինոյի, ու բելգիացի Վլադիսլավ Լիմի,իսկ Վահագն էլ համապատասխանաբար համոզիչ առավելությամբ՝ 9 և 30 վայրկյանում իպոնով (մաքուր հաղթանակ ) հաղթեց համապատասխանաբար իսպանացի Անդրեան Իմեդոյին, և բուղարացի Վալենտին Ալիպիևին: Ցավոք, կիսաեզրափակչում մեր երկու ձյուդոյիստ էլ հաջողությունը չժպտաց:
Վահագն չնչին տարբերությամբ՝ միայն 1 յուկոյով տանուլ տվեց ապագա արծաթե մեդալակիր ռուսաստանցի Այուբ Բլիևին: Սակայն 3-րդ տեղի համար մենամարտը Հովսեփյանը կրկին գերազանց անցկացրեց,ու ընդամենը 49 վայրկյանում իպոնով պարտության մատնելով Ռուսաստանի մեկ այլ պատվիրակի՝ Յագո Աբուլաձեին, արժանիորեն պարգևատրվեց բրոնզե մեդալով:
Աբաղյանն էլ կիսաեզրափակչում իպոնով պարտվեց Եվրոպայի ապագա չեմպիոնին՝ հոլանդացի Ռոյ Կոֆիյբերգին: Իսկ արդեն 3-րդ տեղի համար գոտեմարտում Շահեն կարողացավ առավելության հասնել մոլդովացիՄիխայիլ Դոմցիլայի նկատմամբ ու նույնպես տուն է վերադառնում որոնզե պարգևով:
Իսկ ահա 73կգ քաշային կարգում ելույթ ունեցած Ալբերտ Մկրտչյանը 1/32-րդ փուլում չկարողացավ հաղթահարել լեհ ձյուդոյիստ Մաթեուշ Գարբազի արգելքն ու դուրս մնաց հետագա մրցապայքարից:
Այնպես որ, թեև երիտասարդ հայ ձյուդոյիստներին չհաջողվեց կրկնել 2014թ իրենց հաջողությունը, սակայն նվաճած 2 բրոնզե մեդալը ևս վատ արդյունք չէ, ու հուսադրում է, որ առաջիկայում մեր երիտասարդ ձյուդոյիստներ զորու են նաև ավելի բարձր հարգի մեդալներ նվաճելու: