Ժողովուրդ ջան, մեր սրբազան լեռան իսկական ու հարազատ անունը Մասիս է, ոչ թե Արարատ


15:23 , 19 սեպտեմբեր, 2015

Ժողովուրդ ջան, մեր սրբազան լեռան իսկական ու հարազատ անունը Մասիս է, ոչ թե Արարատ։

Տխուր է նաև, որ աշխարհի ամենաբարձր լեռան՝ Ջոմոլունգմայի մի քանի անուններից թերևս ամենաշատը տարածվում է եվրոպական տարբերակը՝ Էվերեստը։ Չեմ հասկանում, ինչի՞ պիտի Եվրոպայի հետ ոչ մի կապ չունեցող, չինական, տիբեթական ու հնդկական աշխարհների խաչմերուկում գտնվող այս փառահեղ լեռը կոչվի ինչ-որ մի եվրոպացի վերահսկիչի անվամբ։

Հասկանում եմ, բան չես կարող անել, Էվերեստը շատ է ամրացել։ Ու այս նոր ֆիլմն էլ, որ երեկ երեկոյան տեսանք Լեյդենում՝ էկրանին (3D), է՛լ ավելի կամրապնդի դրա դիրքերը։ Բայց անձամբ ես դեռ դպրոցական տարիքից հայերեն աշխարհագրական գրականության մեջ կարդացել եմ Ջոմոլունգմա ու հա է՛լ «Ջոմոլունգմա»-ն եմ գործածելու։ «Էվերե՞ստ»-ը որ մեղքս էր։