13:42 , 19 սեպտեմբեր, 2015
Երեկ տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, և չնայած այն հանգամանքին, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվել է հանրապետությունում է, նիստին չի մասնակցել:
Բացի այդ, վերջրես Ռուբիկ Հակոբյանը «Ժառանգությունից» հեռանալու մասին հայտարարել էր իր ֆեյսբուքյան էջի միջոցով ու նշել, որ կուսակցությունից հեռանում է, քանի որ արտաքին, ներքին և ներկուսակցական կազմակերպական հարցերում իր և կուսակցության նախագահի մոտեցումները սկզբունքորեն տարբերվում են: Ի դեպ, կուսակցության մամլո խոսնակը, մեկնաբանելով Ռուբիկ Հակոբյանի՝ կուսակցությունից հեռանալու մասին լուրը, նշել էր, որ մամուլից են տեղեկացել նրա որոշման և դրա ձևակերպման մասին:
Պետք է նշել, որ կուսակցության մամլո խոսնակը և մյուս անդամները չեն կարողանում մեկնաբանել ոչ կուսակցության առաջնորդի բացակայությունը վարչության նիստին, ոչ էլ Ռ.Հակոբյանի՝ կուսակցությունից հեռանալը. կուսակցության անդամները բառացիորեն տեղյակ չեն իրարից: Ստեղծված իրավիճակում ԱԺ-ում առաջացել է մեկ կուսակցականի՝ Զարուհի Փոստանջյանի խմբակցություն. Փոստանջյանը ստիպված է միայնակ ներկայացնել կուսակցության քաղաքական դիրքորոշումը ԱԺ-ում:
Ստացվում է, որ «Ժառանգությունը» գաղափարական հակասությունների ու կազմաքանդման փուլում է: Դրա վառ ապացույցներից է այն, որ կուսակցության լիդերն անտարբեր է ներկուսակցական խնդիրների ու կառույցի հետագա ճակատագրի նկատմամբ: Մյուս կողմից ակներև են կուսակցության անդամների գաղափարական հակասությունները: Միաժամանակ սահմանադրական փոփոխություների շուրջ հստակ դիրքորոշումների վերաբերյալ տարակարծությունները թույլ են տալիս եզրակացնել, որ «Ժառանգությունն» ապրում է իր քաղաքական կյանքի մայրամուտը: