Մշակված է ալկոհոլի դեմ նոր միջոց


13:12 , 19 սեպտեմբեր, 2015

alcoholic-medicationԱմերիկացի գիտնականները մշակել են նոր և եզակի պատրաստուկ, որի շնորհիվ մարդիկ կարող են ազատել ալկոհոլային կախվածությունից, հայտնում է toneto.net-ը:

Ինչպես հայտնում են հեղինակները, նրանց հաջողվել է մի շարք դիտարկումներ իրականացնել, որոնց շնորհիվ կարողացել են հետաքրքիր հետևություններ անել ալկոհոլիզմի առաջացման վերաբերյալ: Այդ աշխատանքների հիման վրա նրանք մշակել են նոր պատրաստուկ, որն ամբողջությամբ կարող է մարդկանց բուժել այդ կործանարար կախվածությունից:

Մշակողները հայտարարել են, որ պատրաստուկը հաջողությամբ անցել է թեստավորման փուլը, և այժմ նախապատրաստվում են կլինիկական հետազոտություններ կատարել ալկոհոլիզմից տառապող մարդկանց մասնակցությամբ: Ըստ կանխատեսումների՝ դրանք կտևեն 5-ից 6 տարի, որից հետո հաջողության դեպքում պատրաստուկները կհանվեն վաճառքի: