Էռնեստո Մարկոն 2 մլն արժողությամբ կոստյում է կրում: Բայց արդյո՞ք պետք է կարևորել բրենդը հագուստ գնելիս


13:54 , 30 նոյեմբեր, 2012

Վերջին շրջանում ի հայտ է եկել «պիտակամոլ», ավելի հաճախ օգտագործվող «բրենդամոլ» հասկացությունը:  Մենք սկսել ենք ավելի շատ կարևորություն  տալ բրենդային հագուստին:  Սակայն բրենդային լինելն այնքան էլ հեշտ բան չէ. նախ որոշակի գրագիտություն է պետք, ճաշակ ու իհարկե ֆինանսական հնարավորություններ: Նշվածներից որևէ մեկի բացակայության դեպքում բրենդամոլը ստիպված կեղծ պիտակների է դիմում: Ինչպե՞ս տարբերել իսկական բրենդը կեղծից: Պե՞տք է արդյոք ուշադրություն դարձնել հագուստի պիտակին, թե՞ կրել այն, ինչ քեզ սազում է: