Վահան Մարտիրոսյանի հայացքի պարզությունը չի խոսում այն մասին, որ նա հոգեկան հիվանդ է


21:18 , 18 սեպտեմբեր, 2015

Վահան Մարտիրոսյանի հայացքի պարզությունը, ինքնաբավ կեցվածքը չի խոսում այն մասին, որ նա հոգեկան հիվանդ է։ Նա բավական երջանիկ տեսք ունի։ Կարծես հպարտ է իր արածով։ Նման պահվածք ունենում են ոչ թե այն ժամանակ, երբ սպառնում են կամ ահաբեկում, այլ այն ժամանակ, երբ մարդը բավարարված է արագընթաց հաջողություններից։ Իսկ հաջողությունը, արդեն պատկերացրեք՝ ինչ կարող է լինել տվյալ դեպքում։
Կինն էլ իր հերթին բացարձակապես շփոթված չէ, այլ գիտի՝ ինչ են անում, և համոզված է՝ ինչ պիտի անեն։