«Ֆուլ հաուս»-ի նոր դերասանուհու՝ Եվա Խաչատրյանի Ինստագրամը. PHOTO


10:40 , 18 սեպտեմբեր, 2015

Ծնվել է 1990թ. դեկտեմբերի 13-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Մ.Մաշտոցի անվան մասնավոր շուրջօրյա դպրոցը: 2008թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախապատրաստական բաժին, այնուհետև` նույն ինստիտուտի դերասանական ֆակուլտետ` Ա.Էլբակյանի արվեստանոց: Սովորել է նաև մագիստրատուրայում: Առաջին կուրսից հանդես է եկել Երևանի Խամաճիկների պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է «Պաղդասար աղբար», «Սիրո տարբեր նվագներ», «Ռոմեո և Ջուլիետ» և այլ ներկայացումներում: 2009թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Պահանջվում է գումար» հեռուստանախագծում, ապա` «Եղբայրներ», «Մամա» հեռուստասերիալներում: Նկարահանվել է նաև մի շարք տեսահոլովակներում, «Poker.am» ֆիլմում: Զբաղվել է նաև մոդելային գործունեությամբ, մասնակցել է բազմաթիվ մրցույթների, արժանացել մրցանակների: Աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասանուհի: