Ժառանգությունը Հայաստանի պատմության ամենաունիկալ խմբակցությունն է


05:27 , 18 սեպտեմբեր, 2015

Ժառանգություն կուսակցության հետևողական երկարատև սխալ քաղաքականության հետևանքով կուսակցությունից ու խմբակցությունից հեռացավ կուսակցության թերևս միակ քաղաքական գործիչը։ Չնայած Ռուբեն Հակոբյանն իմ տպավորությամբ երբեք էլ Ժառանգությունից չի ընկալվել։ Հիմա Ժառանգություն խմբակցությունում մնաց 1 ժառանգական՝ Զարուհի Փոստանջյանը, 1 դեռևս անկուսակցական՝ Թևան Պողոսյան, 1 Ազատ դեմոկրատ՝ Խաչատուր Քոքոբելյան, 1 ՀՀՇ-ական՝ Ալեքսանդր Արզումանյան։ Ժառանգությունը Հայաստանի պատմության ամենաունիկալ խմբակցությունն է, որտեղ խորհրդարան անցած կուսակցությունից նույնիսկ երկրորդը չկա, որ կուսակցական խմբակցության քարտուղար նշանակեն։