Մի քթածակ որտեղի՞ց ճարենք՝ նվիրենք էս մեր ընդդիմությանը


19:54 , 17 սեպտեմբեր, 2015

Բա լավ, սրանք իրավունք ունե՞ն մոտ գալ քաղաքականությանը, երբ սահմանադրական փոփոխությունների խայծը չեն տարբերում իրական քաղաքական օրակարգից: Ռուսներն արդեն իրենց խաղաղապահների ձմեռային հագուկապն են հազրում Արցախ ուղարկելու համար, Ադրբեջանը լեղապատառ եվրոպական կառույցներն է արդեն լքում, այ հենց էս պահին ասենք՝ Մովսեսը գնդակոծության տակ է, իրենք պառլամենտում բոցաշունչ ելույթներ են ունենում Սահմանադրության մասին և ճյուղ-ճյուղ քննարկում նրա դրույթները: Մանկամտությունն էլ պիտի սահման ունենա, ախր...