1995-ին, երբ ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը, հանրության մեջ առկա չէր դրա պահանջը


22:08 , 17 սեպտեմբեր, 2015

Image result for սահմանադրություն1995-ին, երբ ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը, հանրության մեջ առկա չէր դրա պահանջը: Նույնիսկ ավելին՝ դրանից մեկ-երկու տարի առաջ գործող նախագահը հիմնավորում էր ընդհանրապես նման փաստաթուղթ չունենալու հանգամանքը Մեծ Բրիտանիայի օրինակով: Հետո ինչ-որ բան փոխվեց իշխանական համակարգում և որոշում ընդունվեց, որ մեր երկրին, այնուամենայնիվ, անհրաժեշտ է Սահմանադրություն: Ընդդիմությունը փորձեց ներկայացնել այլընտրանքային տարբերակ, բայց այն, բնականաբար, չանցավ: Այնուհետև նախաձեռնվեց փոփոխություն, ինչի պահանջը հանրության մեջ կրկին բացակայում էր, չնայած ընդդիմության դիմադրությանը և մարդկանց՝ տեղամասեր չգնալուն, փոփոխությունը համարվեց ընդունված: Ճիշտ է, արանքում՝ 2003-ին այն տապալվեց, բայց դա պայմանավորված էր Քոչարյանի վերընտրվելու հետ հանրաքվեի անցկացմամբ, և քանի որ կար ավելի առանցքային խնդիր, այդ հարցը անտեսվեց: Դրանից 10 տարի անց նախաձեռնվում է նոր փոփոխություն, որի պահանջը կրկին հասարակությունը չունի, բայց չեմ կարծում, թե այս անգամ ևս այն չի անցնի: Համենայն դեպս, Սահմանադրության տեքստը այն գործոնը չի, որի համար շարքային քաղաքացին ընդվզի ընդդեմ իշխանության՝ թողած իր խնդիրները: