18:28 , 17 սեպտեմբեր, 2015
Այսօր բախտ ունեցա տեսնելու Արաբկիրի թաղապետարանի մի աշխատակցի և քաղաքացիների շփումն աղբի արկղերի տեղափոխման առիթով: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ ինչքան ավելի մանր է ծառայողական պաշտոնը, այդքան ավելի է «շեֆին բան ասողների» փնտրտուքը, բնակչության հանդեպ վախն ու ինքնահաստատվելու ցանկությունը: Եթե երբևիցե այս երկիրը որոշի երկիր դառնալ, առաջին քայլը պետք է լինի մանր չինովնիկների մանրակրկիտ ստուգումն ու փոխարինումը՝ վերից վար: Ի դեպ, Վրաստանում հենց դա արեցին ու մարդ դառան: