14:36 , 17 սեպտեմբեր, 2015
Արտառոց միջադեպ է տեղի ունեցել նախօրեին Մասիսում։
«Թունավորում սնդիկի միացությամբ» ախտորոշմամբ «Մասիս» Բ/Կ են ընդունվել մայրը և դուստր:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ 35-ամյա կինը ինքնասպանություն գործելու նպատակով տանը խմել է սնդիկի օքսիդ և արծաթի նիտրատ:
Միևնույն ժամանակ մայրը սնդիկի օքսիդ է խմեցրել նաև 4-ամյա դստերը: ՀՀ քննչական կոմիտից տեղեկացանք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի հատկանիշներով՝սպանության փորձ: