Համալսարան ավարտելը մյուսների գլուխներն արդուկելու լիազորագիր չէ


19:42 , 11 մարտ, 2012

Մեզանում հայտնվել է հասարակական կարծիքի ուղղորդման մի նոր ուրվական... Դա հրապարակախոսի ուրվականն է... Բացիր ցանկացած մամլո միջոց, ու չգիտես ինչպես, կամ ավելի ճիշտ, անձրևից հետո բսնող սնկերի պես, միանգամայն հանկարծակի (անգլերեն - աութ ոֆ դը բլու, ռուսերեն - վդրուգ ատկուդա նե վազ'միս'), հայտնվում են հրապարակախոսների "նոր" գլուխներ, "նոր" դեմքեր, "նոր" գաղափարներ... Այսինքն անձինք, որոնք շատ ժամանակ են վատնում ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ' ԽՈՍԵԼՈՎ... այսինքն, սեմուշկա չրթողի չչրթող տեսակ, կամ աշխարհի փորձանքների ու դարդերի ծանրության տակ պպզած ու սեփական բախտի վրա թքողի չպպզած ու չթքող տեսակ... և այն էլ տեսակետՆԵՐ ունեցող տեսակ... սրճարանային գաղափարներից տեղյաաաակ, համլսարանային ակումբա-ճամբարային երջանկության մեխանիկայից հասկացոոոոող տեսակ, հնդկահավի պես փքված դոշով նախարարությունների և/կամ ռադիոլրատվական միջոցերի շենքերի հովհարային դռները քացով բացողիիիի տեսակ... Եվ գրում են հրապարակախոսները հարցազրույցի ոճով, և այն էլ ոչ թե իրական հարցազրույցի, այլև երևակայական - 1. կամ նրան հրահանգել են ինքն իրեն հարց ու պատասխանի ենթարկել գրավոր տեսքով և նյութը մատակարարել տվյալ մամլո միջոց, կամ էլ 2. նրա "ախպեր/դոստ/նախկին համակուրսեցի/նախկին ընկերը", որը թերթի էջ լցնելու հրահանգ է ստացել, սրճարանում նա խադու, ձեռի հետ, ոտի վրա, ընկերոջը հարցազրույցի է ենթարկել..... Մինչ այդ իսկական նյութերը թափված են փողոցում' հանձինս անցնող-դարձող համաքաղաքացիների, որոնց դեմքերին դրոշմված են ամենատարբեր որակի ապրված կյանքեր ու փորձություններ, երկրաժամ լռությունից հոգնած ձայներ, ձայներ, որոնց ոչ ոք վաղուց ոչինչ չի հարցնում, որոնց գոյությունն են մեզանում մոռացնում... Խոսեք ձեր համաքաղաքացիների հետ, սիրելի լրագրողներ, և ոչ միայն ամենաթշվառների, որ պատմություն ցախեք ու անուն հանեք, այմ ամենաառօրյա, ամենասովորական համաքաղաքացիների հետ... Նրանց, ովքեր մտածում են լքեն, գնան Հայաստանից, թե մնան... այսօր ալյուրը գնեն, թե բրինձը... իրենց հատուկենտ կովերից կթած կաթն իրենք խմեն, թե տանեն շուկայում վաճառեն... տղային բանակ ուղարկեն, թե կաշառք տան ու շառից փորձանքից հեռու մնան... Հրապարակում խոսողներ շատ կան, իսկ ահա ոսկյա խոսակցությունները թաքնված են մեր հայրենակիցների լռության մեջ... Այնպես որ, լցրեք ձեր էջերը նրանցով, և ոչ մեր գլուխները' ձեր դատարկաբանությամբ... Համալսարան ավարտեը' մյուսների գլուխներն արդուկելու լիազորագիր չէ...