08:55 , 17 սեպտեմբեր, 2015
Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով հավակնում է Հանրապետական կուսակցությունից առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, վստահ է, որ կկարողանար պայմանավորվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայի և Ուկրաինայի հարցում: Այս մասին նա հայտնել է CNN հեռուստաալիքի կազմակերպած հեռուստաբանավեճերի երկրորդ փուլի ժամանակ:
«Ես կխոսեի նրա հետ, ես ընդհանուր լեզու կգտնեի»,- ասել է Թրամփը:
«Մենք նման խնդիրներ չէինք ունենա, որոնք այսօր կան Ռուսաստանի և շատ այլ երկրների հետ»,- ասել է հանրապետականը: