Այս հինավուրց քաղաքում ոչ ոք գլխից դուրս փոփոխություններ չէր ձեռնարկում


00:32 , 17 սեպտեմբեր, 2015

Իտալական հնագույն քաղաքներից մեկում (Թունիա) եթե ինչ-որ օրենսդիր հինը մերժող նոր առաջարկով էր հանդես գալիս, նա դա անում էր հրապարակում հավաքված բազմության աչքի առաջ՝ պարանը վզին, և եթե բախտը չէր բերում, և նախաձեռնությունը չէր արժանանում քաղաքացիների հավանությանը, նրա կյանքը հենց այդտեղ էլ ավարտվում էր: Գրեթե մեկ դար տևած այս նախադեպային սովորույթի շնորհիվ այս հինավուրց քաղաքում ոչ ոք գլխից դուրս փոփոխություններ չէր ձեռնարկում:

Հ.Գ. Քաղաքականացնել։