Վախճանվել է Բրազիլիայի հավաքականի ամենահայտնի երկրպագու Կլովիս Ակոստան


20:20 , 16 սեպտեմբեր, 2015

Armfootball.com-ը գրում է.

Այսօր՝ 60 տարեկանում մահացել է Բրազիլիայի ազգային հավաքականի ամենահայտնի երկրպագու Կլովիս Ակոստան։

Երկրպագուն, ով իր սիրելի թիմի կողքին է եղել 7 Աշխարհի առաջնությունների ընթացքում, ավելի քան 60 երկրներում աջակցել է իր սիրելի հավաքականին՝ ներկա լինելով 150-ից ավել հանդիպումների։

Ավելացնենք, որ Ակոստան վերջին 9 տարիներին պայքարում էր բարդ օնկոլոգիական հիվանդության դեմ։