Ամբողջ օրը խոսում ենք, որ 70-ից ավելի կուսակցությունն ու մի քանի հազար քաղաքական նախաձեռնությունն ու ՀԿ-ն էս փոքր երկրին շատ են, հիմա էլ ևս մեկը՝ հերթականը։ Էստեղից-էնտեղից հավաքել են ծախված-պալիտ եղած, ծախված ու դեռ պալիտ չեղած, ՀՀԿ-ական ու գաղտի ՀՀԿ-ական ջահել-ջուհուլի, ասել են՝ եկեք, մի հատ նենց բան սարքեք, որ նորություն ըլնի, մենք էլ դե փողը կտանք։ Ասել են՝ հիմա այլընտըրանք չկա ՀՀԿ-ին՝ վերջին կոլբայի հրեշին գլխատելուց հետո, ու ժողովրդին պետք ա տենց ուժ ջահելական, որ մարդիկ հետևից գնան։ Դե էս ջահելներն էլ համաձայնել են, քանի որ մեջը փող կա։ Հիմա էլ վիդեոներ են թողում, թե բա մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» հասարակական-քաղաքական նախաձեռնության հրապարակային գործունեությունը։ Լուսավոր Հայաստան… լավ էլի։ Դաժե մեր քուչի սապոժնիկ Արմենի խնդալն եկավ ձեր ասածի վրա։ Սենց նայում ես սրանց խոսացածը, ասում են՝ մենք ենք վաղվա Հայաստանը, մենք ենք լույս բերելու, նոր մշակույթ բերելու, մենք՝ ծախված երիտասարդներս։ Չեք էլ պատկերացնի, թե ձեր բերած լույսը ոնց մեր տանձին չի։ Էդ ձեր լույսը պահեք ձեր անցքում՝ խո՜րը, խորը։ Եկել՝ ջուր եք պզզցնում։ Ասում ա՝ Հայաստանում քաղաքականությունը գորշ է, մենք հետաքրքիր կսարքենք։ Արա, ինչ ձանձրալի եք բայց դուք։ Գնացեք, մեռեք էլի, ախպոր պես, ա՛յ բոմժեր։ Ուրիշ գործով զբաղվեք, գնացեք, ծամոն ծախեք, յուպի, բան ծախեք կամ Փեթակից զուգարանի թուղթ առեք 80 դրամով ու քաղաքում 100-ով ծախեք, բայց մի՛ եկեք՝ ջուր պզզցրեք անիմաստ, որ դուք գալու եք ու փոխելու եք։ Միակ բանը, որ դուք կարաք փոխեք, ձեր տան վառված լամպուշկեն ա։ Գնացեք ու ձեր տան սահմաններում գործեք, շինվեք ու շենացեք, երկիրը փոխել ու շենացնել պետք չի։ Ձեր շենացրածը, հարգելի ծախուներ, չենք ուզում։
Աժ ընտրությունները մոտեցել են, նավի կռիսներն ակտիվացել են։ Հեսա մի կես տարի կանցնի, կասեն՝ մենք արդեն կուսակցություն ենք, ու մի երկու էշ իվենթ կանեն, կասեն՝ վսյո՛, դե ընտրեք մեզ, մենք թույն դեմքեր, երիտասարդներ ենք։
Ոչ ասում են՝ իշխանական են, ոչ ասում են՝ ընդդիմադիր են, ոչ մի բան չեն ասում, իրանք ուղղակի պայծառ երիտասարդներ են։ ԸԽՔ...
ժողովրդի մոտ առաջադիմության պատրանք ստեղծելն ու էդ պատրանքն իշխանությունների վրա վաճառելն ամենաանբարոյական բիզնեսն է, ու ես գարշում եմ ձեզնից։ Դուք վառ երիտասարդներ չեք է, դուք ամենա*ռի երիտասարդներն եք։ Դուք չեք էլ պատկերացնում՝ ձեր էշ ստերով ոնց եք մթնոլորտը փչացնում։