Եթե ԱԺ-ի աստիճաններն ամեն տարի զոռով չպոկեն ու նորից կպցնեն, լրագրողների սենյակի համար կոնդիցիոներ կգնեն


15:11 , 16 սեպտեմբեր, 2015

Ինձ թվում է, որ Ազգային Ժողովի մուտքի աստիճաններն ամեն տարի չնորոգեն, լրագրողների սենյակում հնարավոր կլինի աշխատել։ Ասե՞մ՝ էդ ֆոկուսը ոնց կարելի է անել։ Տեսե՛ք, եթե նույն աստիճանը բանվորները զոռով չպոկեն, նորից կպցնեն նույն տեղը նույն կերպ, անհրաժեշտություն չի առաջանա էդ բանվորին վճարել։ Դրա արդյունքում մնացած փողով հեչից կոնդիցիոներ կարելի է գնել ու տեղադրել լրագրողների սենյակում։ Արդյունքում լրագրողների սենյակում մարդկային պայմաններ կլինեն, ու լրագրողները կկարողանան աշխատել։ Լավ ֆոկուս էր, չէ՞։