Ինչպես են փոխվել գները Հայաստանում վերջին 4 տարիներին


10:35 , 16 սեպտեմբեր, 2015

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ սպառողական գների ինդեքսը 2010 թվականի համեմատ 2011-ին աճել է 7,2 տոկոսով, 2012-ին` 9,9 տոկոսով, 2013-ին` 16,3 տոկոսով, 2014-ին` 19,8 տոկոսով: Այսինքն՝ 4 տարվա ընթացքում, 2010-ի համեմատ 2014-ին Հայաստանում գներն ավելացել են 19,8 տոկոսով: Տեղեկացնենք նաև, որ 2005-ի համեմատ 2010-ին գներն ավելի բարձր աճ են ունեցել` 30,9 տոկոսով: 
Հիշեցնենք, որ խոսքը 470 ապրանքների և ծառայությունների գների մասին է, որոնք հիմք են ընդունվում գնաճի ցուցանիշը հաշվառելիս։