19:04 , 29 նոյեմբեր, 2012
առաջինն, ինչ հիշում եմ, հորս հարցրի՝ ինչո՞ւ
շատ բաներ կային, գլուխ չէի հանում
հայրս ժպտաց միայն
եւ պատասխանեց՝ ձեռքն ուսիս դնելով․
-մի օր կհասկանաս
տարիներ անցան, անցան շատ ցավեր
աշխարհ տեսա, դարձա փորձառու
այն բաներում, որոնցից բարդ էր գլուխ հանել
երբ հայրս հեռանում էր՝ ասելով․
-տղամարդ դարձիր եւ մի օր կհասկանաս
եւ ահա մի օր, ապրիլին
երբ գործերով էի, որոնցից բարդ էր գլուխ հանել
տղա ծնվեց ինձ ու ես նրա կողքին չէի
մայրը գիրկն առավ եւ շշնջաց․
-մի օր կհասկանաս
հիմա ես այստեղ եմ
քեզ եւ մնացած բոլոր զավակներին ասելու․
-լավ կանես շուտ հասկանաս
լավ կանես հասկանաս, քանի դեռ ջահել ես
որովհետեւ «մի օրն» էդպես էլ չի գալու
կարծես սեպտեմբերն էր
երբ ես ընդմիշտ հեռացա
թողնելով ամեն բան, ինչից բարդ էր գլուխ հանել
եւ տղայիս, ով փորձում էր տղամարդ լինել
ասացի․ -մի օր կհասկանաս