00:02 , 16 սեպտեմբեր, 2015Այս երկուսը մեր հայ իրականության մեջ անբաժանելի են դարձել, ու կարծում եմ՝ սխալ է մեկը մյուսի դեմ հանել: Նախ՝ Քրիստոնեությունը շատ գեղեցիկ ու հարմոնիկ կերպով ինտեգրվել է ազգային արժեքներին: Ինչպես: Ի՞նչ է ազգային արժեքը։ Արդեն «արժեք» բառն ընդծում է դրական հատկությունը, ու ազգային արժեք հասկացողության մեջ կա նվիրվածություն, սեր տվյալ ժողովրդի հանդեպ: Ազգային արժեքը նաև բնութագրում է տվյալ մարդու ինքնությունն ու ով լինելը, սա նույնպես կարևոր գործոն է: Մեր իրականության մեջ ես անձամբ չեմ լսել ու չեմ կարդացել այնպիսի ազգային արժեքների մասին, որ անբարո տարրեր ունենան: Դրանք պարունակում են սեր, խնդություն, ուրախություն, սովորություն, գողտրիկ խաղեր ու պարեր, նվիրյալ մարդիկ, ովքեր ամեն բան արել, տքնել, քրտնել են սեփական ժողովրդի համար: Ու հիմա անցնենք քրիստոնեական արժեքներին: Քրիստոնեական արժեքները նույնպես սեր, նվիրում, անկեղծություն են քարոզում: Իհարկե այո, հավատք առ Քրիստոս նվիրվածություն ու սեր է առ Աստված և մերձավոր պարունակում: Այսինքն՝ այս ամենն ուղղված է դեպի մարդն ու նրան ծառայելը: Ու ահա այսպես է եղել, որ դարերի ընթացքում մեր ազգային և քրիստոնեական արժեքները միահյուսվել են՝ պահելով և՛ տարբերությունը, և՛ նմանությունը: Մեկը հավատքն առ Աստծուց է սկսում, իսկ մյուսը՝ նվիրվածություն սեփական ժողովրդին: Ամեն ազգային արժեք բարոյականության է տանում, իսկ ամեն քրիստոնեական արժեք Աստծուն է տանում, որտեղից վայրէջք դեպի մարդ: Այս ամենը դարեր շարունակ արմատավորվել ու կյանքի բովով է անցել, ու հիմա մի շարք բողոքականեր մեզ մեղադրում են, թե իբր ազգային եկեղեցին ենք՝ առանց իրենք իրենց հաշիվ տալու, թե այդ ազգայինի տակ ինչ է թաքնված: Օրինակ՝ Վարդավառն ազգային տոն է ու դրան կից նաև Քրիստոսի Կերպարանափոխության տոն, որ հենց Ավետարանն է մեզ վկայում: Ի՞նչ է, դատապարտելի՞ է Վարդավառը կամ ջուր ցանելն իրար վրա, որ մեղադրում են հայ եկեղեցուն, թե դա հեթանոսական տոն է: Երկու արժեքների միջև հստակ տարբերություն պետք է դնել ու ցույց տալ դրանց կարևորությունը: Հայ եկեղեցին, լինելով Քրիստոսի Ավետարանի վկայողը, եղել է նաև ազգային արժեքների փոխանցող, բայց այնպես, որ իր գլխավոր նպատակից չի շեղվել, մարդուն առաջնորդել դեպի Քրիստոս: Այս տարբերությունը պետք է հաշվի առնել, ու բողոքականների քննադատության ազգային եկեղեցի անունը հօդս է ցնդում: Կան նաև մի շարք քրիստոնեական տոներ, որոնք նույնպես ազգային կնիք ունեն իրենց վրա՝ Սուրբ Ծնունդը, Հարությունը կամ Զատիկը և այլն:
Կան տոներ, ինչպես վերևը նշեցի, որ դուալետ են, օրինակ՝ Տեառնընդառաջը, որը, ըստ հայ եկեղեցու, Ղուկասի Ավետարանից է քաղված, Սիմեոն ծերունուն ընդառաջ գնալն է: Կա նաև դրա ազգային ու պատմական իմաստը, որ կրակի վրայով թռչելով՝ ուղղակի կրակը համարում ենք Աստծու ստեղծած, ոչ թե աստված, ինչպես հեթանոսներն էին անում: