Էլթոն Ջոնը հայտնել է Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին


12:42 , 15 սեպտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Հայտնի երգիչ Էլթոն Ջոնը հայտարարել է, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է Комсомольская правда-ն։

«Շնորհակալ եմ Վլադիմիր Պուտինին արձագանքելու և այսօրվա հեռախոսազրույցի համար։ Ես անհամբերությամբ սպասում եմ Ձեզ հետ հանդիպմանը՝ Ռուսաստանում ԼԳՏԲ-միության ներկայացուցիչների իրավահավասարության հարցերը քննարկելու համար»,- գրել է երգիչը Instagram-ում։

Օրերս Էլթոն Ջոնը ցանկություն էր հայտնել հանդիպել Պուտինի հետ՝ միասեռականների իրավունքները նրա հետ քննարկելու նպատակով։

Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլում չեն ստացել երգչի խնդրանքը, և չեն բացառում, որ այդ հանդիպման մասին հաղորդագրությունները կարող են հորինված լինել։