16:51 , 11 մարտ, 2012
Հայաստանը իմ երկիրն է, ոչ թե՝ «էս երկիր»
Սերժ Սարգսյանի ելույթից մի բան հասկացա։ Գոհ եղեք, որ մի կերպ յոլա ենք գնում, ՝էդպես էլ շարունակելու ենք։ Թե կտրուկ, արմատական փոփոխություն ու բարեփոխում եք ուզում, փորձեք իքներդ փոխել։ ՀՀԿ-ն ձեռքերը լվանում է այդ հարցերում։ Ասել է թե՝ ժողովուրդ, դիմացիր, գարուն կգա։
Մյուս տպավորությունն այն էր, որ նա Հայաստանն էնքան էլ իր երկիրը չի համարում։ Թե չէ, ի՞նչ նպատակ ուներ աշխարհին ու Հայաստան աշխարհին վերևից նայող շատ-շատերի նման բազմիցս արտաբերել՝ «էս երկիրը»։ Միգուցե հոգնե՞լ է իմ երկրից։