Ես չեմ հասկանում՝ ի՞նչն է վատ, երբ մեկը ֆիլմ է նկարում գումար աշխատելու համար


18:11 , 14 սեպտեմբեր, 2015

Բավականին շատ են խոսում «Հյուսիս-Հարավ» ֆիլմի մասին: Որպես այդպիսին՝ կինոքննադատների Հայաստանում չեմ ճանաչում: Ինչևէ, դա կարևոր էլ չէ, բայց մի երիտասարդ աղջիկ, ում անունը չեմ էլ հիշում, քննադատել էր այդ ֆիլմը՝ ասելով, թե այդ ֆիլմը նկարվել է գումար աշխատելու համար:

Ես մի բան գիտեմ, որ մարդիկ ֆիլմ են նկարում, որպեսզի եկամուտ լինի, եթե դա ինչ-որ հատուկ նպատակով նկարված ֆիլմ չէ (փաստավավերագրական, քարոզչական և այլն): Չնայած նույն «Ղուրան» ֆիլմը, նկարված Դիսքավրի ալիքի կողմից, համարվում է փաստավավերագրական, սակայն նաև կոմերցիոն բնույթ է կրել և մեծ գումարներ է բերել:

Ես չեմ հասկանում՝ ի՞նչն է վատ, երբ մեկը ֆիլմ է նկարում գումար աշխատելու համար: