Լիկա Սալմանյանը դո՞ւրս է մնացել Բժշկական քոլեջից


18:15 , 14 սեպտեմբեր, 2015

«Արմենիա TV»-ի նոր՝ «Դոմինո» սիթքոմի մասին BlogNews.am-ը պատմել է իր ընթերցողներին։ Այս նախագծում ներկայանալու է նաև Լիկա Սալմանյանը։ Մեզ հետ զրույցում Լիկան ասաց, որ «Հարազատ թշնամու» ավարտին հաջորդած վեցամսյա դադարից հետո  այս առաջարկն ընդունել է, քանի որ նորովի ներկայանալու հնարավորություն ունի։ Լիկան մարմնավորելու է Լիլիթին, ով համեստ աղջիկ է՝ Նարեկ Բավեյանի հերոսի նշանածը։

«Դադարի ընթացքում լավ հանգստացա, հավաքեցի ուժերս և հիմա պատրաստ եմ աշխատելու։ Հումորային նախագծերում չեմ նկարահանվել։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր է լինելու, հեռուստադիտողների համար էլ զարմանալի կլինի։ Մի անգամ ընկերներիցս մեկի հետ ծիծաղում էինք, մի կին ինձ ասաց՝ վայ, դու կարողանո՞ւմ ես ծիծաղել։ Այս առումով կարծրատիպը կկոտրվի»,- նշեց դերասանուհին։

Հոնորարների մասին խոսել դերասանուհին զգուշացավ, միայն նշեց, որ դրանք աճել են։ «Բնականաբար, ուշադրություն դարձնում եմ հոնորարի չափին, քանի որ դա իմ աշխատանքն է»,- եզրափակեց նա։

Խոսակցություններ կան, որ Լիկան դուրս է մնացել Բժշկանկան քոլեջից։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր կամքով տարկետում է վերցրել, քանի որ նկարահանումների ժամանակ շատ զբաղված էր, իսկ բացակայությունները խանգարում էին նորմալ ուսում ստանալ։ Ըստ Լիկայի՝ հունվարից կշարունակի ուսումը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի