Մարդկանց մի կատեգորիա կա, որ հենց իրենց կուռք-շեֆի մասին ինչ-որ քննադատական բառ են լսում, միանգամից հարձակվում են քննադատողի վրա


20:15 , 14 սեպտեմբեր, 2015

Մարդկանց մի կատեգորիա կա է, որ ինչ-որ մի օլիգարխի մոտ կամ քաղաքա-թաղապետարանում, գյուղապետարանում, ինչ-որ մի վարչությունում գրոշներով աշխատում են, ես կասեի՝ առավոտից երեկո ստրուկի պես շահագործվում են, հազիվ ծերը ծերին հասցնում ու հենց իրենց կուռք-շեֆի մասին ինչ-որ քննադատական բառ են լսում, միանգամից հարձակվում են քննադատողի վրա ու ատամներով մինչև անգամ պաշտպանում՝ ոչ մի տեսակի վիրավորանք չխնայելով քննադատողի հասցեին: Էս թեմայով մի առակ պատմեմ:
Շունը մտնում է մզկիթ ու աղտոտում է հենց կենտրոնում, մեկ էլ կապիկը հարձակվում է վրան.
-Այ պիղծ կենդանի, դու ինչպե՞ս հանդգնեցիր պղծել մեր տիրոջ տունը, կորիր այստեղից հենց հիմա:
Շունը քմծիծաղելով.
-Երևի տիրոջդ համար այդպես դոշ ես տալիս նրա համար, որ քեզ այդպես հրաշագեղ, գեղեցիկ, շատ սլացիկ կազմվածքով ու ուղիղ ոտքերով է ստեղծել, չէ՞: