Անգամ մահն է դարձել ինքնահաստատման, ինքնաարտահայտման ու լայքեր հավաքելու միջոց


13:16 , 14 սեպտեմբեր, 2015

Սոցցանցերը մարդկանց այնքան սառնասիրտ դարձրեցին, որ անգամ մահն է դարձել ինքնահաստատման, ինքնաարտահայտման ու լայքեր հավաքելու միջոց: Այսօր Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած ողբերգական դեպքի արդյունքում մարդ է մահացել, ով ունի ընտանիք, հարազատներ, բարեկամներ, ովքեր այս պահին ունեն հասարակության աջակցության կարիքը զուտ այն մասով, որ լռեն և հարգեն իրենց սուգը: Հասարակության աջակցության կարիքն ունի նաև Լեքսուսի վարորդը: Եթե որևէ մեկին թվում է, թե նա հիմա հոգեբանական ծանր վիճակում չի գտնվում, քանզի, այսպես ասած, գոլդ համարանիշերով մեքենա է վարում, ապա հենց այդ կերպ մտածողն է հիվանդ և հասարակության համար վտանգավոր: Դեպքեր կան, որ չի կարելի ուրիշի դժբախտությունն օգտագործել լայքերի, դիտումների ու սև PR-ի համար, դա ուղղակի անբարոյական է... Որևէ մեկս ապահովագրված չենք ոչ հետիոտնի, ոչ էլ վարորդի տեղը լինելուց՝ էական չէ, թե ինչ մեքենա ենք վարում կամ որտեղ ենք աշխատում...