Մի՛ արժեզրկեք խոսքը


11:42 , 13 սեպտեմբեր, 2015

Երբ ծխողը խոսում է ծխելու վնասակարության:
Երբ շփման տարրական կանոններին չտիրապետողը խոսում է մարդկային ճիշտ հարաբերությունների մասին:
Երբ խմածը խոսում է ալկոհոլի վնասների մասին:
Երբ ծույլը խոսում է աշխատասիրության մասին:
Երբ հայհոյողին հայհոյելու համար դատապարտողը ինքն է հայհոյում:
Երբ արժեքներ չկրողը խոսում է այդ արժեքներից:
...

Ազնվությունից չխոսացող տականքը ավելի ազնիվ է, քան թե այն բարձրարժեք գաղափարների քարոզ տանողը, որը այդ ամենի ոչ կրողն է, ոչ էլ դրանցով ապրողը:

Մի՛ արժեզրկեք խոսքը: