00:16 , 13 սեպտեմբեր, 2015
Replik.am-ը գրում է.
Քայլերը, որոնք կատարում են ԵՄ որոշ կառույցներ, վկայում են այն մասին, որ այդ կառույցը քաղաքական կլիմաքս է ապրում: Նման թվիթերյան գրառում կատարել է Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանն օրեր առաջ բանաձև ընդունեց, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն չինովնիկների նկատմամբ, ովքեր խախտում են մարդու իրավունքները: