Անտեղյակների համար ասեմ, որ եթե նոր նախարար է գալիս, ապա նախորդի թիմն ինքնըստինքյան հեռանում է


18:44 , 12 սեպտեմբեր, 2015

Картинки по запросу արծրուն պեպանյանԵրեք տարբեր նախարարությունների յոթ նախարարի ու մի վարչապետի բացահայտ կամ ստվերային խորհրդական եմ եղել ու ներքին կարգին քաջ տեղյակ եմ, անտեղյակների համար ասեմ, որ եթե նոր նախարար է գալիս, ապա նախորդի թիմը՝ օգնականներ, խորհրդականներ, քարտուղարուհի, մամուլի քարտուղար, ինքնըստինքյան հեռանում են: Ձեզանից ոչ ոք չի աշխատի ձեր նախորդի մտերիմների հետ, հատկապես որ նախորդները, որպես կանոն, հեռանում են նեղացած և շատ կուզեն, որ իրենցից հետո եկածները տապալվեն, որպեսզի իրենք կարևորվեն:
Այնպես որ, ողջ ազգով մի բաժակ ջրում փոթորիկ անելու փոխարեն լուրջ հարցերի շուրջ մտորենք: