Ես որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել «հագուկապի» պատճառով. Արփինե Հովհաննիսյան


15:11 , 12 սեպտեմբեր, 2015

Սիրելի ընկերներ,
Ուզում եմ անդրադառնալ այն անհեթեթ լուրերին, որ շրջանառվում են մամուլում։ Ես որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել «հագուկապի» պատճառով։ Այդ աշխատակիցն ընդգրկված է եղել նախարարի աշխատակազմում որպես հայեցողական պաշտոնյա՝ որպես օգնական (գործավար) և աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։