Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի լիագումար նիստում Հայաստանի կողմից ներկայացված պատմական բանաձև է ընդունվել


13:35 , 12 սեպտեմբեր, 2015

Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» խորագրով պատմական բանաձև: