02:34 , 12 սեպտեմբեր, 2015Փոքրիկ, սակայն առավելագույնս հարմարավետ բնակարաններն այսօր թրենդի մեջ են:
Ներկայացնենք փոքր տնակ, որտեղ հարմարավետորեն տեղավորվել է մարդուն անհրաժեշտ ամեն ինչ:
Տնակը պատկանում է պորտլենդցի դիզայներ, ճարտարապետ Լինա Մենարդին: Կինը վաղուց էր նախընտրում բնակվել փոքր տարածքներում, այդ պատճառով էլ որոշեց կառուցել իր երազանքի տունը:
Նման փոքր տարածքում ամեն ինչ տեղավորելը հեշտ գործ չէ, սակայն Լինան դա կարողացավ անել:
Նրա տունը հիանալի տեսք ունի: Տունը ջերմ շագանակագույն երանգների մեջ է, որն ստեղծում է հարմարավետության զգացում:
Այս տան մակերեսը հավասար է 10 քմ-ի, ու չնայած դրան՝ տանը հարմարավետության ու ընդարձակության զգացում կա:
Խոհանոցում կա անհրաժեշտ պարագաներ, լվացարան, տանը կա անգամ լողախցիկ:
Կա նաև հարմարավետ մահճակալ: