Վազգեն Սարգսյանի մտքերից


01:03 , 29 նոյեմբեր, 2012

1. Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչեւ վերջ պետք է տա։
2. Յուրաքանչյուր ժողովուրդ, լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել։
3. Պետք է ուժեղացնել մեր համաշխարհային դիմադրողականությունը:
4. Չգիտեմ` համաշխարհայի՞ն ազգ ենք, թե՞ ոչ, բայց պարտավոր ենք համաշխարհային գործոն դառնալ, դա փաստ է։

- Ինչպիսի՞ն կուզեիք տեսնել Հայաստանը հինգ տարի հետո։
- Ես կուզեի տեսնել այն շատ կառուցիկ, շատ ինքնուրույն, ինքնաբավ, հզոր մշակույթ, դպրոց եւ բանակ ունեցող երկիր։ Մեծ նշանակություն եմ տալիս դպրոցին, որովհետեւ նա է հիմքեր ստեղծում։ Ցավոք սրտի, այդպիսի դպրոց հիմա չունենք։
- Ձեր պատգամը սերունդներին։
- Ինձ թվում է` պատգամ գրելու տարիքի չեմ հասել եւ պատգամ գրող մարդու արժանիքներ եւ ավանդ չունեմ։ Հիմա, արդյոք, կա՞ մարդ, որ պատգամ գրելու իրավունք ունի։
Վազգեն Սարգսյան