Եթե պետք է նեղսրտել, ապա միայն ՀՀ օրենսդիրներից, դատավորներից ու դիվանագետներից


01:00 , 29 նոյեմբեր, 2012

Թերթելով Ֆեյսբուքը՝ նկատեցի, որ ոմանք խիստ նեղսրտած են «Եհովայի վկաներից», որոնց «պատճառով» Եվրոդատարանը, ի վնաս Հայաստանի Հանրապետության, որոշում է ընդունել, ինչի արդյունքում մեր բյուջեն 160 000 եվրոյով պետք է նվազի` ի օգուտ եհովականների: Բայց տարրական տրամաբանությունը հուշում է, որ եթե նեղսրտել պետք է, ապա միայն ՀՀ օրեսդիրներից, դատավորներից և դիվանագետներից: